Գյումրիում փողոցաշինական աշխատանքների մեկնարկը տրված է

Գյումրիում փողոցաշինական աշխատանքների մեկնարկը տրված է

Այսօր՝ հուլիսի 1-ին, Գյումրիում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նրան ուղեկցում էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցից երկուսում՝ Մայակովսկի և Օզանյան փողոցներում, նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել  հիմնարկեքի արարողություն:

Փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցի հիմնանորոգման համար կայացած երկու մրցույթներում հաղթող է ճանաչվել «Վահագն և Սամվել» ՍՊ ընկերությունը: Վերանորոգվելու են Գյումրու Խ.Դաշտենց,Մյասնիկյան, Մատնիշյան (Գորկի փողոցից մինչև Տերյան փողոց), Մազմանյան  (Տերյան փողոցից մինչև 1-ին գերեզմանատուն), Սունդուկյան, Աթաբեկյան, Պուշկին, Թումանյան, Մայակովսկի փողոցները:

wp-apeth