Հուլիսի 1-ին Գյումրիում մեկնարկել է ամառային առաջին զորակոչը

Հուլիսի 1-ին Գյումրիում մեկնարկել է ամառային առաջին զորակոչը

Հուլիսի 1-ին Գյումրիում մեկնարկել է 2020 թվականի ամառային առաջին զորակոչը։ Պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկները անցել են բոլոր բժշկական ստուգումները, անցկացվել են հակահամաճարակային միջոցառումներ, իրականացվել ջերմաչափում։ Հանրապետական կենտրոնական հավաքակայանում, զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով, բոլոր զորակոչիկները պարտադիր թեստավորվելու են, որից հետո միայն մասնակցելու են վիճակահանությանը, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

wp-apeth