Մահվան դեպքերով Պերուն անցավ Ռուսաստանից, Ռուսաստանը՝ Գերմանիայից

Մահվան դեպքերով Պերուն անցավ Ռուսաստանից, Ռուսաստանը՝ Գերմանիայից

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հուլիսի 1-ի ժամը 10:45-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 592 հազարը (10,592,134), մահացել է 514,072, բուժվել՝ 5,801,131 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 272 հազարը՝ 2,727,996 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 408 հազարը (1,408,485), Ռուսաստանը (647,849), Հնդկաստանը (585,792), Մեծ Բրիտանիան (312,654) և Իսպանիան (296,351):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (130,123), հետո գալիս են Բրազիլիան (59,656), Մեծ Բրիտանիան (43,730), Իտալիան (34,767), Ֆրանսիան (29,843), Իսպանիան (28,355), Մեքսիկան (27,769), Իրանը (10,817), Բելգիան (9,747), Պերուն (9,677), Ռուսաստանը (9,320), Գերմանիան (9,052) ու Կանադան (8,591):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (1,143,490), հետո գալիս են Բրազիլիան (790,040), Ռուսաստանը (412,650), Հնդկաստանը (347,979), Չիլին (241,229), Իտալիան (190,248), Իրանը (188,758), Գերմանիան (179,800), Պերուն (174,535)  և Թուրքիան (173,111):

wp-apeth