Հնդկաստանում վարակման դեպքերի 70 տոկոսը տեղի է ունեցել հունիսին

Հնդկաստանում վարակման դեպքերի 70 տոկոսը տեղի է ունեցել հունիսին

Հունիս ամսին Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել է 400 հազարից ավելի մարդ, մոտ 12 հազար մարդ մահացել է, այս մասին գրել է BBC-ն հղում անելով Times of India-ին:

Համեմատության համար՝ Հնդկաստանում համաձայն առողջապահության նախարարության հայտնած տվյալների վարակվել է 568092 մարդ, գրանցվել է 14700 մահվան դեպք

Սա նշանակում է, որ վարակման դեպքերի 70 տոկոսը տեղի է ունեցել հունիս ամսին: Փորձագետներն ավելի վաղ զգուշացնում էին, որ երկրում համավարակի պիկը լինելու է հուլիսից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում:

Հունիսի սկզբին Հնդկաստանում սկսեցին դանդաղ տեմպերով հանել սահմանափակումները: Երեքշաբթի օրը երկրի վարչապետը խոսեց սահմանափակումները հանելու երկրորդ փուլի մասին՝ միևնույն ժամանակ կոչ անելով քաղաքացիներին շարունակել պահել անվտանգության կանոնները մասնավորապես սոցիալական հեռավորությունը:

wp-apeth