Հրդեհ Նիզամի գյուղում

Հրդեհ Նիզամի գյուղում

Հունիսի 30-ին, ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիզամի գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:57-ին, մարվել` 15:05-ին: Այրվել է 20 հակ անասնակեր, խոտածածկույթ և հնձած ցորենի արտ՝ մոտ 2 հա տարածքում, ինչպես նաև ջերմահարվել է 20 բերքատու ծառ։

wp-apeth