Հնդկաստանն արգելափակել է TikTok-ն ու չինական այլ հավելվածներ

Հնդկաստանն արգելափակել է TikTok-ն ու չինական այլ հավելվածներ

Հնդկաստանի իշխանություններն որոշել են երկրում արգելափակել չինական 59 հավելված, որոնց թվում են TikTok-ն ու WeChat-ը: Արգելափակվածների ցանկում են նաև Mobile Legends, UC News, Weibo, QQ Music, Mi Community, Club Factory, Kwai, Baidu map, Clash of Kings հավելվածները:

Հնդկաստանի իշխանությունների կարծիքով արգելափակված հավելվածները վնասում են երկրի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը, ինչպես նաև նրա պաշտպանությանը, պետական անվտանգությանը և հասարակական կարգին: Նշվում է, որ բոլոր 59 հավելվածը, որոնց մեծ մասը ստեղծվել է Չինաստանում գործունեություն ծավալող մասնագետների կողմից, հասանելի չեն լինի ինչպես բջջային, այնպես էլ այլ սարքավորումներում:

wp-apeth