Գյումրիում վարկային կազմակերպության նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն 300․000 դրամի չափով

Գյումրիում վարկային կազմակերպության նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն 300․000 դրամի չափով

Համացանցում Գյումրիի փողոցներից մեկում նկարված լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում է մարդկանց բազմություն, որոնք չպահպանելով սոցիալական հեռավորություն՝ կանգնած են վարկային կազմակերպության մուտքի դիմաց, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նշենք, որ մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանները նկատելով քաղաքացիների կուտակումը՝ հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն։ Քաղաքացիները անսալով ոստիկանների պահանջին՝ պահել են սոցիալական հեռավորություն, և իրավիճակը կարգավորվել է։

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները վարկային կազմակերպության նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն (300․000 դրամի չափով)` ՀՀ պարետի որոշումները խախտելու համար։

Հարկ է նշել, որ վարկային կազմակերպության գրասենյակում չի գործել հերթագրման սարք, իսկ գրասենյակի դիմաց չեն եղել համապատասխան գծանշումներ՝ սոցիալական հեռավորություն պահպանելու համար։

Ոստիկանության մամուլի ծառայությունից նաև հայտնում են, որ տեղեկություններ են ստացվել, որ այսօր մայրաքաղաքի վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են, որոնք չեն պահպանում սոցիալական հեռավորություն։ Հաղորդագրության համաձայն՝ Ոստիկանության ծառայողները  պերատիվ կերպով մեկնել են նշված վայրեր և կարգավորել են իրավիճակը։ Ոստիկանները քաղաքացիներին հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն։

wp-apeth