Իրանը բուժվածների թվով մոտենում է Իտալիային

Իրանը բուժվածների թվով մոտենում է Իտալիային

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 30-ի ժամը 10:45-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 412 հազարը (10,412,433), մահացել է 508,228, բուժվել՝ 5,668,678 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 681 հազարը՝ 2,681,811 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 370 հազարը (1,370,488), Ռուսաստանը (641,156), Հնդկաստանը (567,536), Մեծ Բրիտանիան (311,965) և Իսպանիան (296,050):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (128,783), հետո գալիս են Բրազիլիան (58,385), Մեծ Բրիտանիան (43,575), Իտալիան (34,744), Ֆրանսիան (29,813), Իսպանիան (28,346), Մեքսիկան (27,121), Իրանը (10,670), Բելգիան (9,732), Գերմանիան (9,041) ու Կանադան (8,566):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (1,117,177), հետո գալիս են Բրազիլիան (757,462), Ռուսաստանը (403,430), Հնդկաստանը (335,271), Չիլին (236,154), Իտալիան (189,196), Իրանը (186,180), Գերմանիան (179,100)  և Թուրքիան (171,809):

wp-apeth