Հրդեհ ավտոտնակում

Հրդեհ ավտոտնակում

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 30-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տոլստոյի փողոցի թիվ 46 տան մոտակայքում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան 1-ին հարկում գտնվող ավտոտնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը  07։26-ին, մարվել՝ 08։09-ին։ Այրվել է ավտոտնակը՝ տնտեսական իրերով և ավտոպահեստամասերով։

wp-apeth