Բացահայտվել է հանցագործության 56 դեպք

Բացահայտվել է հանցագործության 56 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես՝ խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 5-ական, յուրացման կամ վատնման՝ 4, բնակարանային գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, հոգեմետ նյութեր փոխադրելու կանոնները խախտելու, ապօրինի ձեռնարկատիրության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 1 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3, և բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

wp-apeth