Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 30-ին, ժամը 09։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:40-ին, մարվել՝ 10:08-ին: Այրվել են տան մանսարդային տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ)։

wp-apeth