1 օրում 13 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել վնասվածքներ

1 օրում 13 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հունիսի 29-ին, ժամը 19.00-ին, Երևանի Շահսուվարյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 29-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 29-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 29-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս-Տարոնիկ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ-ին «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել. 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 29-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 28-րդ կմ-ին «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 64-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 30-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 70-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 16-րդ կմ-ին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 29-ին, ժամը 16.40-ին Երևան քաղաքում հիվանդանոց բուժօգնության է դիմել 43-ամյա կին և հայտնել, որ վնասվածքները ստացել է հունիսի 28-ին ամուսնու վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ճանապարհին վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 29-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2410-ի» 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 29-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թեղուտ բնակավայր տանող ճանապարհին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth