Այրվել են հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը

Այրվել են հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 30-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է հացատան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղի 1-ին փողոցում գտնվող «Շաուրմա Հաուս» հացատան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:09-ին, մարվել՝ 12:27-ին: Այրվել են հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 5 քմ):

wp-apeth