Տրակտորը շրջվել է․ 30-ամյա տրակտովարարը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Տրակտորը շրջվել է․ 30-ամյա տրակտովարարը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 28-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Արծվաբերդ բնակավայրում տրակտորը կողաշրջվել է. 30-ամյա տրակտորավար Հակոբ Բ.-ն մահացել է, իսկ 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Դեպքի հետ կապված ԱԻՆ-ից հայտնում են, որ Հունիսի 28-ին, ժամը 13:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի «Թագավորանց» կոչվող թաղամասում տրակտորը շրջվել է, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «DT-75» մակնիշի թրթուրավոր տրակտորը շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորը (Կարեն Բ․, ծնված 1983 թ.) տրակտորից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Բերդի ԲԿ, որտեղ բժիկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները տրակտորից դուրս են բերել վարորդին (Հակոբ Բ․, ծնված 1990 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ արձանագրվել է նրա մահը։

wp-apeth