Մի զբաղվեք ինքնաբուժությամբ, լսեք ձեր բժիշկներին

Մի զբաղվեք ինքնաբուժությամբ, լսեք ձեր բժիշկներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո անցկացրել է ճեպազրույց, որին մասնակցել են Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցի և Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանի հետ:

ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցը խոսել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի կլինիկական ընթացքի մասին: «Վիրուսը ներթափանցում է շնչուղիներով, որոնք հիմնական թիրախն են: 40 տոկոս դեպքերում հիվանդությունն ընթանում է թեթև, 40 տոկոս դեպքերում՝ թոքաբորբով: Մնացած 20 տոկոսի 15 տոկոսը ծանր թոքաբորբերն են, 5 տոկոսը՝ ծայրահեղ ծանր ընթացքն է, ինչպիսին են սեպսիսը, սուր շնչառական անբավարարությունը: Ցավոք, այս վարակն ունի ևս մեկ կարևոր առանձնահատկություն՝ բավական մեծ տոկոս դեպքերում զարգանում են տրոմբեր, ինչը բերում է ոչ միայն թոքերի, այլև երիկամների, սրտի, կենտրոնական նյարդային համակարգին արյան մատակարարման խանգարմանը, այսինքն՝ զարգանում են ինսուլտներ: Խնդրում եմ խստագույնս վստահեք ձեր բժիշկներին: Այսօր պացիենտների մի մասը բուժվում է առաջնային օղակում, խնդրում եմ մի զբաղվեք ինքնաբուժությամբ, լսեք ձեր բժիշկներին: Մենք պետք է գիտակցենք, որ սա վարակային հիվանդություն է, և ոչ թե մեր անձնական, անհատական առողջության հարց է, այլ հանրային առողջության», – ասել է Ն. Սարգսյանցը:

wp-apeth