ՃՏՊ Մուղնի գյուղում․ կան տուժածներ

ՃՏՊ Մուղնի գյուղում․ կան տուժածներ

 ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 28-ին, ժամը 23:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուղնի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ալեքսան Ա․, ծնված 1994 թ․) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ամբերդ Մ․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Վարորդները, «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սիմոն Մ․-ն (ծնված 2003 թ․) և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ավետիք Մ․-ն (ծնված 1960 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

wp-apeth