Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

ԱԻՆ-ից հայտնում են. որ հանրապետության տարածքում հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 16-21 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

  • Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունիսի 30-ին և հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    36.80C (1996 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                          9.00C (2004 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    24.20C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

wp-apeth