Ապաքինվածների թիվն անցել է 5,5 միլիոնը, Ռուսաստանում բուժվել է 400 հազարից ավելի մարդ

Ապաքինվածների թիվն անցել է 5,5 միլիոնը, Ռուսաստանում բուժվել է 400 հազարից ավելի մարդ

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 29-ի ժամը 12:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 258 հազարը (10,258,151), մահացել է 504,613, բուժվել՝ 5,563,040 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 637 հազարը՝ 2,637,077 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 345 հազարը (1,345,254), Ռուսաստանը (641,156), Հնդկաստանը (549,197), Մեծ Բրիտանիան (311,151) և Իսպանիան (295,850):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (128,437), հետո գալիս են Բրազիլիան (57,658), Մեծ Բրիտանիան (43,550), Իտալիան (34,738), Ֆրանսիան (29,778), Իսպանիան (28,343), Մեքսիկան (26,648), Իրանը (10,508), Բելգիան (9,732), Գերմանիան (9,029) ու Կանադան (8,522):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (1,093,456), հետո գալիս են Բրազիլիան (733,848), Ռուսաստանը (403,430), Հնդկաստանը (321,774), Չիլին (232,210), Իտալիան (188,891), Իրանը (183,310), Գերմանիան (177,700)  և Թուրքիան (170,595):

wp-apeth