3 օրում 28 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

3 օրում 28 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հունիսի 25-ին, ժամը 22.10-ին, Երևանի Հասրաթյան փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 10.20-ին, Երևանի Ֆրունզեի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 13.15-ին Երևանի Մ. Մելքոնյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ճանապարհի 33-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 62-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 31-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2163» և «ԼԱԴԱ-217030» մակնիշի ավտոմեքենաներ. «ԼԱԴԱ-217030-ի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի գերեզմանատան ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարին. 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 61-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 01.30-ին, Երևանի Չարենցի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշիի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 16.30-ին, Երևանի Նուբարաշենի փողոցի շենքերից մեկի բակում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենա և «Հայաս» մոտոցիկլ. 25-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099-ի» 36-ամյա վարորդը և 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու և նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել ոստիկանության Կապանի բաժին:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 19.10-ին, Երևանի Բեկնազարյան փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 30-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում իրար են բախվել «ՎԱԶ-2131» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2131-ի» 32-ամյա վարորդը և 60-ամյա ուղևորը, «Օպելի» 26-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 56-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 27-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» երեք ուղևորները և «Օպելի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին իրար են բախվել «ՈՒԱԶ-315140» և «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈՒԱԶ-315140-ի» 46-ամյա ուղևորուհին և «ՎԱԶ-2112-ի» 34-ամյա վարորդն ու 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 29-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 39-ամյա քաղաքացի, որը վնասվածքները ստացել է Գեղարքունիքի մարզի Բուժական գյուղի ճանապարհին` իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով քարերին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 29-ին, ժամը 00.30-ին, Սևան-Երևան մայրուղու 30-րդ կմ-ին իրար են բախվել «Շկոդա» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդայի» 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth