Վեց ամիս անց. Աշխարհում Covid 19-ով վարակվել է 10 միլիոնից ավելի մարդ

Վեց ամիս անց. Աշխարհում Covid 19-ով վարակվել է 10 միլիոնից ավելի մարդ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է տասը միլիոնը: Այս մասին հայտնել էինք՝ հղում անելով worldometers-ի տվյլաներին: Այս մասին նշում են նաև Ջոն Հոպկինսի ինստիտուտից: 

Վարակվածների թիվն անցավ տասը միլիոնի սահմանը վեց ամիս անց, երբ անցած տարվա դեկտեմբերի կեսերին Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերեցին առաջին վարակվածներին՝ մինչև վիրուսի աշխարհով մեկ տարածվելը:

Ըստ Ջոն Հոպկինսի ինստիտուտի տվյալների՝ աշխարհում արդեն վարակվել է 10 001 527 մարդ, մահացել է 499 123 հիվանդ: Ըստ worldometers-ի աշխարհում Covid-19-ից մահացածների թիվն արդեն անցել է կես միլիոնը:

Ամենատուժած երկիրն աշխարհում Ամերիկայի Միացյալ նահանգներն է, որտեղ գրանցվել է վարակվածների ու մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշները: ԱՄՆ-ում արդեն վարակվել է 2 510 323-ից ոչ պակաս մարդ, մահացել է 125 539-ից ոչ պակաս հիվանդ:

CNN-ի հաղորդման համաձայն՝ վարակվածների թիվն ավելանում է, քանի որ շատ երկրներ, ինչպիսին օրինակ Մեծ Բրիտանիան է, թուլացնում են համավարակի տարածումը կանխարգելող սահմանափակումներն ու միջոցառումները չնայած նրան, որն վիրուսը շարունակում է տարածվել երկրներով: Գերմանիայի նման երկրներում, որը արդյունավետ կերպով պայքարեց վիրուսի դեմ, նկատվում է վարակման նոր դեպքերի աճ: Սա խնդիր է, որն ըստ փորձագետների, կստանա իր լուծումը թերևս միայն պատվաստանյութ հայտանբերելուց հետո: Մնացած մի շարք երկրներում նկատվում է ամենօրյա թվերի աճ ավելի քան 10 հազարով:

wp-apeth