Վարակվածների թվով Կոլումբիան անցավ Չինաստանից

Վարակվածների թվով Կոլումբիան անցավ Չինաստանից

Կոլումբիայում անցած մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության ռեկորդային 4149 նոր դեպք է գրանցվել: Մեկ շաբաթվա ընթացքում երկրում արդեն երրորդ անգամ է ամենօրյա նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշ արձանագրվում, հայտնում է CNN-ը:

Հաստատված նոր դեպքերի արդյունքում Կոլումբիայում վարակվածերի ընդհանուր թիվը հասավ 88591-ի: Ցուցանիշով անցան անգամ Չինաստանին, որտեղ ըստ վերջին տվյալների ընդհանուր հաշվով վարակվել է 83500 մարդ:

Անցած մեկ օրում գրանցվել է նաև մահվան 128 նոր դեպք: Արդյունքում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվն երկրում հասել է 2939-ի:

wp-apeth