Մնաց երեք տուր՝ երեք եզրափակիչ. 25-րդ տուրի ամփոփումն ու «Շիրակի» խաղացանկը

Մնաց երեք տուր՝ երեք եզրափակիչ. 25-րդ տուրի ամփոփումն ու «Շիրակի» խաղացանկը

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 25-րդ տուրից հետո չեմպիոնական մրցավազքն ավելի սրվեց: «Արարատ-Արմենիան» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ Վանաձորում պարտվելով տեղի «Լոռիին»: Նախորդ տուրում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Գյումրիում պարտվել էր «Շիրակին», իսկ դրանից առաջ ոչ-ոքի խաղացել «Նոայի» հետ: Վերջին երեք տուրում հնարավոր 9 միավորից չեմպիոնը վաստակել է ընդամենը 1 միավոր և թույլ տվել «Շիրակին» միավորներով հավասարվել իրեն և լրացուցիչ արդյունքներով դառնալ առաջատար: Երկու թիմն էլ կայացած 25 տուրից հետո վաստակել են 45-ական միավոր: Ընթացիկ մրցաշրջանում հանդիպել են չորս անգամ՝ երկու անգամ հաղթել է «Շիրակը», մեկ անգամ «Արարատ-Արմենիան», մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի: «Շիրակը» հաշվետու տուրի իր խաղում խնդիրներ չունեցավ և 4:1 հաշվով հաղթեց «Արարատին», որն ակտիվում ունի 33 միավոր և եզրափակում է լավագույն վեցնյակը:

Չեմպիոնական մրցավազքին միացավ նաև «Նոան», որ արտագնա կարևոր մրցավեճում կարողացավ հաղթանակ կորզել «Ալաշկերտից» և, շրջանցելով վերջինիս մրցաշարային աղյուսակում, վաստակած 42 միավորով երրորդ տեղում է: 40 միավոր է վաստակել «Ալաշկերտը», որը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: «Լոռիին» նույնպես պետք չէ հաշվից հանել: Վանաձորի թիմն առաջատարներից ետ է մնում ընդամենը 6 միավորով, սակայն առաջնության ավարտին մնացել է ընդամենը երեք տուր:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. Շիրակ 25 13 6 6 38 22 45
2. Արարատ-Արմենիա 25 13 6 6 42 23 45
3. Նոա 25 12 6 7 32 25 42
4. Ալաշկերտ 25 12 4 9 42 28 40
5. Լոռի ՖԱ 25 10 9 6 34 28 39
6. Արարատ 25 9 6 10 31 34 33

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հաստատել է առաջիկա երկու տուրի խաղացանկը: «Շիրակն» առաջիկա տուրում սեփական դաշտում ընդունելու է «Լոռիին» մարզային դերբիի շրջանակներում, որի հետ հանդիպումները բավականին բարդ են ստացվում գյումրեցիների համար: «Արարատ-Արմենիան» ուժերը չափելու է «Ալաշկերտի» հետ, իսկ ահա «Նոնան» ընդունելու է «Արարատին»: Ստացվում է՝ սկսած 26-րդ տուրից կատաղի պայքար է ընթանալու ցանկացած միավորի համար: «Լոռիի» հետ հանդիպումից հետո շիրակցիներն արտագնա մրցավեճում հյուր են գնալու «Նոային», իսկ առաջնության վերջին տուրում ընդունելու են «Ալաշկերտին»: Վերջին տուրում «Արարատ-Արմենիան» մրցելու է «Նոայի» հետ, իսկ «Լոռին» խաղալու է «Արարատի» հետ: 28-րդ տուրի խաղացանկը ֆեդերացիան դեռ չի հաստատել:

Դաշտի տերը Հյուրը Քաղաքը Մարզադաշտը Օրը Ժամը
26 տուր
«Շիրակ» «Լոռի ՖԱ» Գյումրի քաղաքային 02/07/2020 17:30
«Ար.-Արմենիա» «Ալաշկերտ» Երևան Ավան 02/07/2020 20։00
«Նոա» «Արարատ» Երևան «Նաիրի» 02/07/2020 18:00
«Փյունիկ» «Գանձսաար» Երևան Ավան 01/07/2020 19։00
27 տուր
«Նոա» «Շիրակ» Երևան «Նաիրի» 06/07/2020 18։00
«Արարատ» «Ար.-Արմենիա» Երևան Ավան 06/07/2020 20:00
«Ալաշկերտ» «Լոռի ՖԱ» Երևան «Նաիրի» 07/07/2020 18։00

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 25-րդ տուրում «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն գրավեց Երևանի «Արարատի» դարպասը 55-րդ և 84-րդ րոպեներին՝ առաջ մղելով ու կամային հաղթանակ պարգևելով իր թիմին (4:1): Աֆրիկացի լեգեոների 20-րդ և 21-րդ գոլերն էին Հայաստանի ընթացիկ առաջնությունում: Հավելենք, որ Կոնեն գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Նա արդեն 10 գոլ ավելի է խփել, քան երկրորդ տեղում գտնվող Վանաձորի «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն:

Լավագույն ռմբարկուները

N
Ֆուտբոլիստ
Գոլ
01
Մորի Կոնե (Շիրակ) 21
02
Ջոնել Դեսիրե (Լոռի ՖԱ) 11
03
Գուստավո Մարմենտինի Դոս Սանթոս (Ալաշկերտ) 10
04
Ալեքսանդար Գլիշիչ (Ալաշկերտ) 9
05
Մաքսիմ Մայրովիչ (Նոա) 9
06
Դենիս Մահմուդով (Փյունիկ) 9
07
Մաիլսոն Լիմա Դուարտե Լոպես (Արարատ-Արմենիա) 8
08
Եվգենի Կոբզար (ՈՒրարտու) 7
09
Ռամազան Իսաև (Արարատ) 7
10
Տիագո Գալվաո Դա Սիլվա (Ալաշկերտ) 6
wp-apeth