Կորոնավիրուսով վարակված անձը տաքսի ծառայություններ է մատուցել. հարուցվել է քրեական գործ

Կորոնավիրուսով վարակված անձը տաքսի ծառայություններ է մատուցել. հարուցվել է քրեական գործ

Հունիսի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ կորոնավիրուսով վարակված Աբովյան քաղաքի բնակիչներից մեկը, խախտելով ինքնամեկուսացման պայմանները, իր մեքենայով Աբովյանում տաքսի ծառայություններ է մատուցել, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Կոտայքի ոստիկանները, տեղեկություններն օպերատիվ իրացնելով, հայտնաբերել են 68-ամյա տղամարդուն, որի առողջական վիճակը նույն օրը վատթարացել է, և նա հոսպիտալացվել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում։ Մեքենան էլ կնիքվել է և չի շահագործվում։

Նշվում է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման, կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հատկանիշներով, և կատարվում է նախաքննություն։ Միջոցառումներ են ձեռնարկվում նրա ծառայություններից օգտված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

wp-apeth