Իտալիայի մարդասիրական առաքելությունը Հայաստանում է

Իտալիայի մարդասիրական առաքելությունը Հայաստանում է

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջազգային համագործակցության շրջանակներում, ԵՄ Արտակարգ արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով, Իտալիայից Հայաստան է ժամանել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության 11 բուժաշխատողից կազմված մարդասիրական առաքելությունը, հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Նույն օդանավով Հայաստան են տեղափոխվել նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ:

Բժշկական անձնակազմին օդանավակայանում դիմավորել են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը: Առաքելությունը Հայաստանում գործունեություն կծավալի երեք շաբաթ:

wp-apeth