Կազմվել է 49530 արձանագրություն, հունիսի 26-ին հայտնաբերվել է իրավախախտման 1525 դեպք

Կազմվել է 49530 արձանագրություն, հունիսի 26-ին հայտնաբերվել է իրավախախտման 1525 դեպք

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 49530 արձանագրություն, իսկ հունիսի 26-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1525 դեպք։

wp-apeth