Հնդկաստանում վարակվածների թիվն անցավ կես միլիոնը, բուժվածների թվով Իրանն անցավ Գերմանիայից

Հնդկաստանում վարակվածների թիվն անցավ կես միլիոնը, բուժվածների թվով Իրանն անցավ Գերմանիայից

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 27-ի ժամը 12:45-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 920 հազարը (9,920,088), մահացել է 497,261, բուժվել՝ 5,373,115 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 553 հազարը՝ 2,553,068 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 280 հազարը (1,280,054), Ռուսաստանը (627,646), Հնդկաստանը (509,753), Մեծ Բրիտանիան (309,360) և Իսպանիան (294,985):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (127,640), հետո գալիս են Բրազիլիան (56,109), Մեծ Բրիտանիան (43,414), Իտալիան (34,708), Ֆրանսիան (29,778), Իսպանիան (28,338), Մեքսիկան (25,779), Իրանը (10,239), Բելգիան (9,731), Գերմանիան (9,026) ու Կանադան (8,508):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (1,068,768), հետո գալիս են Բրազիլիան (697,526), Ռուսաստանը (393,352), Հնդկաստանը (296,030), Չիլին (223,431), Իտալիան (187,615), Իրանը (177,852), Գերմանիան (177,500)  և Թուրքիան (167,198):

wp-apeth