Երկու ֆուտբոլիստ «Բեշիկթաշից» վարակվել են կորոնավիրուսով

Երկու ֆուտբոլիստ «Բեշիկթաշից» վարակվել են կորոնավիրուսով

Թուրքական «Բեշիկթաշի» ֆուտբոլիստներից երկուսի մոտ հայտանբերել են կորոնավիրուս: Այս մասին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից, սակայն չեն նշել վարակվածների անունները: Ասվում է նաև, որ ակումբը ձեռնարկում է միջոցառումներ անվտանգության բոլոր կանոնները պահելու ուղղությամբ, իսկ վերոհիշյալ խաղացողներն այժմ անցնում են բուժման անհրաժեշտ կուրսերը:

Ըստ worldometers-ի վերջին տվյալների՝ Թուրքիայում կորոնավիրուսով ընդհանուր հաշվով վարակվել է 194,511 մարդ, մահացել է 5,065, բուժվել է 167,198 հիվանդ:

wp-apeth