Նկատողություն՝ «Շիրակին» ու «Արարատ-Արմենիային»

Նկատողություն՝ «Շիրակին» ու «Արարատ-Արմենիային»

Հունիսի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Օրակարգում է եղել մի քանի հարց, մասնավորապես «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» խաղին «Շիրակ» թիմի գնդակ մատակարարող երեխաները դեղին ժիլետներով են եղել, մինչդեռ, ըստ արձանագրության, նախախաղային ժողովի ժամանակ որոշվել է, որ հագնելու են կապույտ գույնի ժիլետներ: Մրցավարական լուսատախտակը ոչ բարվոք վիճակում է եղել, դժվար է փոխել թվերն ինչը դժվարացրել է մրցավարների աշխատանքը: Որոշվել է ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 51-րդ կետի համաձայն` «Շիրակ» ՖԱ-ին հայտարարել նկատողություն:

Քննարկվել է նաև «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» խաղի հետ կապված ևս մեկ հարց, մասնավորապես «ԱրարատԱրմենիա» թիմի ֆիզպատրաստության մարզիչը մարզումն անցկացրել է առանց տարբերվող ժիլետի: Որոշվել է ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 51-րդ կետի համաձայն` «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ին հայտարարել նկատողություն:

Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:

wp-apeth