Մահվան դեպքերի թիվը Մեծ Բրիտանիայում շարունակում է նվազել

Մահվան դեպքերի թիվը Մեծ Բրիտանիայում շարունակում է նվազել

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների թիվը շարունակում է դանդաղ նվազել: Անցած 24 ժամում հունիսի 25-ի ժամը 22:00-ի դրությամբ գրանցվել է մահվան 149 նոր դեպք: Դրանից մեկ օր առաջ գրանցվել էր մահվան 154 դեպք, դրա նախորդ օրը՝ մահվան 177 դեպք: Ընդհանուր հաշվով համավարակի սկզբից հիվանդության զոհ են դարձել մոտ 43230 հիվանդ, նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում:

Նշվում է նաև, որ ընդհանուր հաշվով վարակվել է 307,980 մարդ: Մահվան դեպքերից 38,706 գրանցվել է Անգլիայում, 2,480-ը Շոտլանդիայում, 1,497-ն Ուելսում, 547-ը Հյուսիսային Իռլանդիայում:

wp-apeth