Կեպան կարող է տեղափոխվել «Վալենսիա»

Կեպան կարող է տեղափոխվել «Վալենսիա»

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարող է կարիերան շարունակել իսպանական «Վալենսիայում», հայտնում է իսպանական Marca պարբերականը: Աղբյուրի հաղորդման համաձայն՝ «Չղջիկները» ցանկանում են ուժեղացնել դարպասապահի դիրքը: Նշվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է բաց թողնել իսպանացի դարպասապահին և առաջարկել է «Վալենսիային» ստորագրել երկու տարվա պայմանագիր վարձակալական հիմունքներով հետագայում տրանսֆերն ամբողջությամբ ձեռք բերելու պարտադիր պայմանով:

Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ «Ազնվականները» գոնե այս պահին չեն պատրաստվում բաց թողնել Կեպային: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված դարպասապահի տրանսֆերային արժեքը զգալիորեն նվազել է:

Հավելենք, որ կայացած 31 տուրից հետո Լոնդոնի «Չելսին» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Հունիսի 28-ին Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում մրցելու է «Լեսթերի»հետ:

wp-apeth