Դանիայի վարչապետը հետաձգել է հարսանիքը. Նույն օրը ԵՄ խորհրդի նիստն է Covid-19-ի թեմայով

Դանիայի վարչապետը հետաձգել է հարսանիքը. Նույն օրը ԵՄ խորհրդի նիստն է Covid-19-ի թեմայով

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը ստիպված է եղել հետաձգել հարսանիքի օրը, որպեսզի մասնակցի հաջորդ ամիս կայանալիք Եվրոմիության խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկելու են եվրոպական բյուջեն ու Covid-19-ով պայմանավորված ճգնաժամից դուրս գալու ծրագրերը: Այս մասին վարչապետը հայտնել է ինստագրամում: Նշենք, որ ԵՄ լիդերները մտադիր են հանդիպել հուլիսի 17-ին առաջին անգամ կորոնավիրուսային համավարակի բռնկումից հետո:

«Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ամուսնանալու այս մարդու հետ: Նիստը Բրյուսելում նշանակված է այն օրը, երբ ծրագրել էինք հարսանիքը: Գրողը տանի: Բայց ես պետք է անեմ իմ աշխատանքը և պաշտպանել Դանիայի շահերը: Անհամբեր սպասում եմ, որ ասեմ այո նրան (որը շատ համբերատար է)»,- գրել է Ֆրեդերիկսենը:

Ջոն Հոպկինսի ինստիտուտի տվյալների համաձայն՝ Դանիայում վարակվել է 12836 մարդ, գրանցվել է մահվան 603 դեպք:

wp-apeth