ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 2,5 միլիոնը, Իրանում գրանցվել է 10 հազարից ավելի մահվան դեպք

ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 2,5 միլիոնը, Իրանում գրանցվել է 10 հազարից ավելի մահվան դեպք

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 26-ի ժամը 11:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 716 հազարը (9,716,824), մահացել է 491,901, բուժվել՝ 5,251,625 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 504 հազարը՝ 2,504,676 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 233 հազարը (1,233,147), Ռուսաստանը (613,994), Հնդկաստանը (491,170), Մեծ Բրիտանիան (307,980) և Իսպանիան (294,566):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (126,785), հետո գալիս են Բրազիլիան (55,054), Մեծ Բրիտանիան (43,230), Իտալիան (34,678), Ֆրանսիան (29,752), Իսպանիան (28,330), Մեքսիկան (25,060), Իրանը (10,130), Բելգիան (9,726), Գերմանիան (9,012) ու Կանադան (8,504):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (1,052,389), հետո գալիս են Բրազիլիան (673,729), Ռուսաստանը (375,164), Հնդկաստանը (285,671), Չիլին (219,327), Իտալիան (186,725), Գերմանիան (176,800),  Իրանը (175,103) և Թուրքիան (165,706):

wp-apeth