Վրաստանը որոշել է չվերականգել կանոնավոր չվերթները հուլիսի 1-ից

Վրաստանը որոշել է չվերականգել կանոնավոր չվերթները հուլիսի 1-ից

Վրաստանում կանոնավոր չվերթների հետ կապված սահմանափակումներն ուժի մեջ կմնան հավանաբար մինչև հուլիսի վերջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, հաղորդում է aliq.ge-ն:

Նրա խոսքով՝ միջազգային տուրիզմի հետ կապված Վրաստանի կառավարության առաջնահերթությունը քաղաքացիների անվտանգությունն է, երկրում ամեն ինչ կախված կլինի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից:

«Մենք հուլիսի ընթացքում էլ շատ զգուշորեն ենք վերաբերվելու միջազգային զբոսաշրջիկներին, այցելուներին: Կլինի մի քանի ուղղություն. բիզնեսայցելուների, ուսանողների համար առանձին կարգ է մշակվել և շուտով կհանրայնացվի: Այս օրերի ընթացքում սպասում ենք նաև, թե ինչ որոշում կկայացնի ԵՄ-ն, որը դեռևս իր երկրների միջև է բացել սահմանները, այս օրերի ընթացքում որոշում կկայացնի ոչ անդամ երկրների համար»,- ասել է Թուրնավան:

Նախարարն ավելացրել է նաև, որ կանոնավոր չվերթների հետ կապված սահմանափակումները կշարունակվեն մինչև հուլիսի վերջը, սակայն չարտերային չվերթներ այսօր էլ իրականացվում են:

«Հուլիսին էլ չարտերային չվերթները կշարունակենք իրականացնել՝ Առողջապահության նախարարության և Արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելով»,- նշել է նա:

wp-apeth