Առաջարկվում է բուհերում ընդունելությունն իրականացնել մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա

Առաջարկվում է բուհերում ընդունելությունն իրականացնել մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա

Հունիսի 25-ին Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգում  «Կրթության մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն էր: Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է հունիսի 24-ի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի նիստում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջակություններ չեն ներկայացվել: Նախարարը հիշեցրել է, որ օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է աշխարհում եւ մեր երկրում տարածված  կորոնավիրուսային հիվանդությամբ եւ այդ պատճառով Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով: Գործադիրն առաջարկել է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ` մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը, հաստատել եւ պաշտոնապես հրապարակել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը: Առաջարկվում է նաեւ դիմում-հայտերն ընդունել առցանց` հայտերի լրացման նոր տարբերակով: Ըստ հաստատված նոր կարգի` բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա: Կախված մասնագիտության առանձնահատկությունից ընտրվել են այն քննությունները, որոնք առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար`  նախկին 2 կամ 3 քննության փոխարեն:

Օրենքի նախագծով այս բացառությունը սահմանվում է  հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության ժամանակահատվածի համար:

Հանձնաժողովականները կարեւորել են օրինագծի ընդունումն ու դրական եզրակացություն տվել երկրորդ ընթերցմամբ այն ընդունելու համար:

wp-apeth