«Nissan»-ը կողաշրջվել է, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մահացելեն

«Nissan»-ը կողաշրջվել է, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մահացելեն

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 23-ին, ժամը 22:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Համբարձում Դ․, ծնված 1967 թ․) և «Nissan Pathfinder» (վարորդ՝ Խաչատուր Հ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 5 տուժած հոսպիտալացվել է Տաշիրի ԲԿ․ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Աիդա Օ․, ծնված 1974 թ․) մահացել են։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

wp-apeth