Հաստատվել է 7 նոր դեպք, 12 անձ առողջացել է

Հաստատվել է 7 նոր դեպք, 12 անձ առողջացել է

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այդ շրջանակից 5 մարդու մոտ արդեն հաստատվել է վարակը: COVID-19-ը հաստատվել է նաև Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից 2 քաղաքացու մոտ: Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 7-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 110: Միևնույն ժամանակ, 12 անձ առողջացել է: Առողջացման դեպքերի թիվը 77 է: Մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1724 է:

wp-apeth