Հաստատվել է ևս 12 նոր դեպք, 7-ը՝ Պեկինում

Հաստատվել է ևս 12 նոր դեպք, 7-ը՝ Պեկինում

Չինաստանի առողջապահության ազգային կոմիտեից հայտնել են, որ երեքշաբթի օրը Պեկինում արջանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք, հաղորդում է CNN-ը: Հունիսի 13-ից սկսած, երբ հայտնի դարջավ Չինաստանի մայրաքաղաքի շուկաներից մեկում կորոնավիրուսի նոր օջախի բռնկման մասին, օրական հաստատվող դեպքերի ամենացածր ցուցանիշն է:

Անցած մեկ օրում ամբողջ Չինաստանում գրանցվել է վարակի 12 նոր դեպք, որոնցից 3-ը հաստատվել է արտասահմանից ժամանած մարդկանց մոտ: Մնացած յոթն, ինչպես արդեն նշվեց արձանագրվել է Պեկինում, երկուսը՝ Հեբեյ շրջանում: Մահվան նոր դեպքերի մասին ոչինչ չի նշվում;

Չինաստանի առողջապահության ազգային կոմիտեից նաև հայտնել են ևս երեք նոր վարակակրի մասին, որոնք հիվանդությունը տանում են առանց որևէ ախտանիշի: Ներկ պահին 100 հիվանդ առանց ախտանիշների գտնվում են բժիշկների հսկողության տակ: Ջոն Հոպկինսի ինստիտուտի տվյալների համաձայն՝ Չինաստանում ընդհանուր հաշվով վարակվել է 84 հազարից ավելի մարդ, գրանցվել է 4640-ից ոչ պակաս մահվան դեպք:

wp-apeth