Բացահայտվել է հանցագործության 66 դեպք

Բացահայտվել է հանցագործության 66 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու` 12, խարդախության՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, յուրացման կամ վատնման և ընտանեկան բռնության՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 2, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, մաքսանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրամիջոցներ հաշվառելու կանոնները խախտելու, հանցագործության մասին չհայտնելու և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
  • Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և կողոպուտի 2-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`
wp-apeth