Վայքի գերեզմանատան մոտ բռնկված հրդեհը մարվել է

Վայքի գերեզմանատան մոտ բռնկված հրդեհը մարվել է

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 23-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Վայք քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեր՝ ազատ հերթափոխի անձնակազմով։

Պարզվել է, որ գերեզմանատան մոտակայքում այրվում են խոտածածկ տարածք և թփուտներ, առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի բնակելի տները։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 30 փրկարար ծառայող։

Հրշեջ-փրկարարները ժամը 20:26-ին հրդեհը մեկուսացրել են. նախնական տվյալներով այրվում են մոտ 15 հա խոտածածկույթ և թփուտներ, հրդեհի տարածման վտանգ չկա։ Ժամը 21:04-ին տեղանքի մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են։ Հրշեջ-փրկարարների կողմից տեղում իրականացվել է հերթապահություն։ Հունիսի 24-ի ժամը 05:25-ից աշխատանքները վերսկսվել են․ իրականացվել է տարածքի հետախուզում, որի արդյունքում հայտնաբերվել է ծխացող մեկ օջախ։ Հրդեհը մարվել է ժամը 06։25-ին։ Այրվել են մոտ 15 հա խոտածածկույթ և թփուտներ։

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 36.2 հա տարածք

Հունիսի 23-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

  • Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 9000 քմ և 5000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա,
  • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 8000 քմ, 600 քմ, Սասունիկ գյուղում՝ 8 հա,
  • Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 3000 քմ, 2000 քմ, Ոսկեհատ գյուղում՝ մոտ 500 քմ, Բաղրամյան գյուղում՝ 7 հա,
  • Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 15 հա,
  • Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ 300 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

wp-apeth