Ապաքինվածների թիվն անցել է 5 միլիոնը, Բրազիլիայում՝ 600 հազարը

Ապաքինվածների թիվն անցել է 5 միլիոնը, Բրազիլիայում՝ 600 հազարը

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 24-ի ժամը 10:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 359 հազարը (9,359,818), մահացել է 479,880, բուժվել՝ 5,046,314 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 424 հազարը՝ 2,424,492 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 151 հազարը (1,151,479), Ռուսաստանը (599,705), Հնդկաստանը (456,552), Մեծ Բրիտանիան (306,210) և Իսպանիան (293,832):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (123,476), հետո գալիս են Բրազիլիան (52,771), Մեծ Բրիտանիան (42,927), Իտալիան (34,675), Ֆրանսիան (29,720), Իսպանիան (28,325), Մեքսիկան (23,377), Իրանը (9,863), Բելգիան (9,713), Գերմանիան (8,986) ու Կանադան (8,454):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (1,020,412), հետո գալիս են Բրազիլիան (613,345), Ռուսաստանը (356,429), Հնդկաստանը (258,685), Չիլին (210,570), Իտալիան (184,585), Գերմանիան (175,700),  Իրանը (169,160) և Թուրքիան (162,848):

wp-apeth