57 ֆունկցիոնալ մահճակալ՝ Արցախի առողջապահական համակարգին

57 ֆունկցիոնալ մահճակալ՝ Արցախի առողջապահական համակարգին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում առողջապահական համակարգին է նվիրաբերել 57 հիվանդանոցային ֆունկցիոնալ մահճակալ՝ ներքնակներով, բարձերով և վերմակներով հանդերձ: Կազմակերպությունը նաև տրամադրել է ավելի քան 20 կաթիլային ներարկման շտատիվներ, քլորի փոշի և ձեռնոցներ: Սույն օգնության նպատակն է աջակցել ընդհանուր առմամբ առողջապահական համակարգին։ Այն նաև կարող է նպաստել բուժական կառույցների COVID-19 համաճարակին դիմակայելու պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։

Արձագանքելով COVID-19-ի բռնկմանը՝ ԿԽՄԿ-ն իր առաջնահերթություններից մեկն է դարձրել առողջապահական հաստատություններին օգնության տրամադրումը: Մի շարք հիվանդանոցներ ու Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնը, վարակի տարածման դեմ պայքարի ու կանխարգելման նպատակով՝ ԿԽՄԿ-ից արդեն ստացել են անձնական պաշտպանական հանդերձանք, ախտահանիչ նյութեր, հիգիենայի պարագաներ, լվացքի ու չորացնող մեքենաներ, հայտնում են Արցախ / Տեղեկատվական շտաբից:

wp-apeth