ՃՏՊ Վերին Արտաշատ գյուղում․ կա տուժած

ՃՏՊ Վերին Արտաշատ գյուղում․ կա տուժած

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 22-ին, ժամը 23։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Նորիկ Ա․), «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Աշոտ Թ․, ծնված 1988 թ.) և «Ford Mondeo» (վարորդ՝ Արմեն Խ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Աշոտ Թ․-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

wp-apeth