Մահացածների թվով Իրանն անցավ Բելգիային, ԱՄՆ-ում բուժվել է մեկ միլիոնից ավելի մարդ

Մահացածների թվով Իրանն անցավ Բելգիային, ԱՄՆ-ում բուժվել է մեկ միլիոնից ավելի մարդ

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 23-ի ժամը 11:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 194 հազարը (9,194,960), մահացել է 474,508, բուժվել՝ 4,941,766 պացիենտ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 388 հազարը՝ 2,388,225 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 111 հազարը (1,111,348), Ռուսաստանը (592,280), Հնդկաստանը (441,070), Մեծ Բրիտանիան (305,289) և Իսպանիան (293,584):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (122,611), հետո գալիս են Բրազիլիան (51,407), Մեծ Բրիտանիան (42,647), Իտալիան (34,657), Ֆրանսիան (29,663), Իսպանիան (28,324), Մեքսիկան (22,584), Իրանը (9,742), Բելգիան (9,696), Գերմանիան (8,969) ու Կանադան (8,436):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (1,003,062), հետո գալիս են Բրազիլիան (594,104), Ռուսաստանը (344,416), Հնդկաստանը (248,286), Չիլին (205,397), Իտալիան (183,426), Գերմանիան (175,300),  Իրանը (166,427) և Թուրքիան (161,533):

wp-apeth