Հրդեհ Գյումրիում. տուժածներ չկան

Հրդեհ Գյումրիում. տուժածներ չկան

Հունիսի 22-ին, ժամը 19։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցում այրվում է կիսակառույց շինություն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Մատնիշյան փողոցի 111/042 հասցեում գտնվող կիսաքանդ տնակը՝ մոտ 30 քմ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին, մարվել՝ 20:00-ին:

wp-apeth