Այրվել է Գյումրու երկհարկանի շենքերից մեկի տանիքը

Այրվել է Գյումրու երկհարկանի շենքերից մեկի տանիքը

Հունիսի 22-ին, ժամը 21։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 3-րդ շենքի տանիքը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ այրվում է երկհարկանի շենքի տանիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 22:26-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 6 քմ:

wp-apeth