Հայտնաբերվել է առանց պայթուցիչի Ֆ-1 տիպի նռնակ

Հայտնաբերվել է առանց պայթուցիչի Ֆ-1 տիպի նռնակ

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 22-ին, ժամը 17։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակա առվակում նկատել են նռնակի նմանվող առարկա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են առանց պայթուցիչի Ֆ-1 տիպի նռնակ, իրականացրել հերթապահություն մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը և  հանձնել վերջիններիս։

wp-apeth