Անցած 24 ժամում գրանցվել է 25 հազարից ավելի նոր դեպք

Անցած 24 ժամում գրանցվել է 25 հազարից ավելի նոր դեպք

Ջոն Հոպկինսի ինստիտուտի տվյալների համաձայն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25020 նոր դեպք, մահացել է 250 պացիենտ: Ըստ աղբյուրի՝ Միացյալ Նահանգներում ընդհանուր հաշվով կիրակի օրվա դրությամբ վարակվել է 2 279 875 մարդ, մահացել է 119 699 պացիենտ:

Ըստ worldometers-ի վերջին տվյալների՝ հունիսի 22-ի ժամը 10:00-ի դրությամբ ԱՄՆ-ում ընդհանուր հաշվով վարակվել է 2,356,715 մարդ, մահացել է 122,248, բուժվել է 980,367 պացիենտ:

wp-apeth