Հրդեհ անասնագոմի տանիքում

Հրդեհ անասնագոմի տանիքում

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 21-ին, ժամը 20։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:53-ին, մարվել՝ 21:47-ին: Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (100 քմ) և մոտ 100 քմ խոտածածկույթ:

wp-apeth