Այրվել է ավտոտնակի տանիք

Այրվել է ավտոտնակի տանիք

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 21-ին, ժամը 21։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Արտակի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:21-ին, մարվել՝ 22:57-ին: Այրվել են ավտոտնակի տանիքը (35 քմ) և հարակից ավտոտնակի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ)։

  • Այրվել են փայտյա կառուցատարրեր

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 21-ին, ժամը 20:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 21:30-ին: Այրվել են տան տանիքի (300 քմ) մոտ 100 քմ-ում կուտակված փայտյա կառուցատարրեր և կենցաղային իրեր:

wp-apeth