Շանսիից 30 հազար դիմակ՝ Լոռու մարզի բուժհաստատություններին

Շանսիից 30 հազար դիմակ՝ Լոռու մարզի բուժհաստատություններին

Շանսի նահանգի կողմից տրամադրված դիմակները կբաշխվեն մարզի բուժհաստատություններին, հայտնում են Լոռու մարզպետարանից:

«Լոռու մարզի քույր մարզ Չինաստանի ժողովրդական հանրապետության Շանսի նահանգի կողմից, համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում, որպես աջակցություն, Լոռու մարզպետարանին է տրամադրվել 30 հազար դիմակ: Վերջիններս կբաշխվեն մարզի բուժհաստատություններին», նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում:

wp-apeth